ԱՄՆ պետքարտուղարը Բրյուսելում ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ կքննարկի Ուկրաինայի հետ կապված ՌԴ գործողությունները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պատրաստվում է հաջորդ շաբաթ վերադառնալ Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի և եվրոպական պաշտոնյաների հետ հետագա հանդիպումների համար, ըստ այս հարցին ծանոթ աղբյուրների, քանի որ «ԱՄՆ-ն ավելի ու ավելի է մտահոգվում ռուսական զորքերի տեղաշարժով Ուկրաինայի մերձակայքում»,- գրում է Bloomberg-ը:

Աղբյուրները նշում են, որ հանդիպումները կզբաղեցնեն շաբաթվա մեծ մասը: Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ևս կլինի Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը:

Հարցին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ բացի ՆԱՏՕ-ի հետ բանակցություններից, Բլինքենը կհանդիպի եվրոպացի պաշտոնյաների հետ: Ամենայն հավանականությամբ, օրակարգում կլինի իրավիճակը Ուկրաինայում, հավելել է նա, սակայն այդ թեման չի գերակշռի. բանակցությունները, նրա խոսքով, կներառի Հյուսիսատլանտյան դաշինքի առջև ծառացած մի քանի մարտահրավեր:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով