ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Թուրքիա

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել այս շաբաթ չայցելել առնվազն 116 երկրներ՝ այդ թվում նաև Թուրքիա։ Ինչպես փոխանցում է թուրքական ընդդիմադիր Ջումհուրիեթ պարբերականը, ԱՄՆ պետքարտուղարությունը ընդգծել է, որ այդ երկրներում կտրուկ աճում են կորոնավիրուսով վարակվածության դեպքերը։
Պետքարտուղարության կողմից սահմանված վտանգավոր 116 երկրների շարքում ընդգրկվել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Կանադան, Ֆրանսիան, Մեքսիկան և Գերմանիան։ Այս երկրները դասվել են վտանգավորության չորրորդ աստիճանի երկրների շարքին, որոնց թիվը ավելի վաղ 34 էր, սակայն նախօրեին այն հասավ մինչև 150։

Միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղարությունը տեղեկացնում է, որ այդ նախազգուշացումը պարտադիր բնույթ չի կրում, և քաղաքացիները ցանկության դեպքում կարող են այցելել այդ երկրներ։ Մի շարք երկրներ, ինչպիսիք են Չինաստանը և Ճապոնիան, հայտնվել են վտանգավորության երրորդ աստիճանի երկրների շարքում։ ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է անում վերանայել այդպիսի երկրներ այցելելու մտադրությունը։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով