ԱՄՆ-ն Անկարային կոչ է արել հրաժարվել Ս-400-ից

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ Անկարային կոչ է արել հրաժարվել ռուսական Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերից:

Նա նաև անհանգստություն է հայտնել Ստամբուլյան կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալու կապակցությամբ: Կողմերը քննարկել են նաև Սիրիայում և Աֆղանստանում ընդհանուր շահերը, Թուրքիայի և Հունաստանի միջև նախնական բանակցությունները, մարդու իրավունքները և ժողովրդավարությունը, հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտը:

Միևնույն ժամանակ, Չավուշօղլուն Բլինքենին հայտնել է, որ Անկարայի կողմից Ս-400-ի գնումը «կայացած գործարք է»: Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներին պետք է ճանապարհային քարտեզ տարաձայնությունները լուծելու համար:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով