Ամերիկացիները Ռուսաստանի դեսպանատնից ներողություն են խնդրել ՌԴ-ին ուղղված ԱՄՆ հայտարարությունների համար

Վաշինգտոնում ՌԴ դեսպանատունը նամակներ է ստացել ԱՄՆ քաղաքացիներից, հայտնել է դիվանագիտական առաքելության ղեկավար Անատոլի Անտոնովը:

«Կցանկանայի ԱՄՆ քաղաքացիներին խոր երախտագիտություն հայտնել, որոնք դեսպանատուն նամակներ են ուղարկել՝ աջակցելով Ռուսաստանի և ԱՄՆ բարեկամական հարաբերությունների զարգացմանը: Շատերն անհամաձայնություն են հայտնել և ներողություն խնդրել չկշռադատված հայտարարությունների համար, որոնք վերջին շրջանում Վաշինգտոնից հնչում են ՌԴ հասցեին»,- նշված է Անտոնովի հայտարարության մեջ, որը հրապարակվել է դեսպանատան Facebook-յան էջում:

Դեսպանը նշել է, թե զգացված է ամերիկացիների դիրքորոշմամբ, որոնք «հասկանում են, որ պետությունների միջև երկխոսությունը կառուցվում է փոխադարձ հարգանքի և իրավահավասարության հիմքի վրա»: «ԱՄՆ քաղաքացիների նման մոտեցումը վկայում է, որ ամերիկացի և  ռուս ժողովուրդների միջև հարաբերությունների կարգավորման ներուժը պահպանվել է»,- հավելել է նա:

Դիվանագիտական առաքելության ղեկավարը հույս է հայտնել, որ ամերիկյան իշխանությունները ականջալուր կլինեն ընտրողներին և «կդադարեցնեն առանց այն էլ առճակատման ավելցուկով հարաբերությունների հետագա կործանումը»:

WASHINGTON D.C., USA — FEBRUARY 14, 2018: A view of the Russian Embassy in Washington D.C. The City Council voted to rename a square in front of the Russian Embassy after murdered politician Boris Nemtsov. Anatoly Bochinin/TASS
ÑØÀ. Âàøèíãòîí. 15 ôåâðàëÿ 2018. Ïîñîëüñòâî Ðîññèéñêîé Ôåäåðàöèè â Ñîåäèíåííûõ Øòàòàõ Àìåðèêè íà ïëîùàäè Áîðèñà Íåìöîâà. Ãîðîäñêîé ñîâåò åäèíîãëàñíî îäîáðèë çàêîíîïðîåêò î ïåðåèìåíîâàíèè ïëîùàäè. Ïðè ýòîì àäðåñà íà ýòîì ó÷àñòêå Âèñêîíñèí-àâåíþ ìåíÿòüñÿ íå áóäóò è ðîññèéñêîå ïîñîëüñòâî ïî-ïðåæíåìó áóäåò íàõîäèòüñÿ ïî àäðåñó “Âèñêîíñèí-àâåíþ, äîì 2650”. Àíàòîëèé Áî÷èíèí/ÒÀÑÑ

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով