ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը կոչ է անում

Հարգելի հայրենակիցներ՝ հաշվի առնելով մայրաքաղաքում տիրող ինտենսիվ երթևեկությունը, ՆԳՆ ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը կոչ է անում ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցներին խստորեն պահպանել երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցը վարել սթափ վիճակում, ձեռքի տակ ունենալ տրանսպորտային միջոց վարելու իրավունքի և հաշվառման վկայական։
Խստորեն արգելվում է տրանսպորտային միջոցը վարել առանց կամ կեղծված հաշվառման համարանիշերով։ Ճանապարհային երթևեկության կանոնները խախտող անձիք օրենքով սահմանված կարգով կենթարկվեն վարչական պատասխանատվության։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով