ԱՀ նախագահը պատերազմի ժամանակ հսկայական դրական ազդեցություն է ունեցել իր քաջությամբ ու անձնվիրությամբ. Խուրշուդյան

Արցախում Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող ուժերը ընկել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետեւից։ Այս մասին իր մտահոգությունն է հայտնում «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը։

«Մինչեւ անցած տարի նրա ընտրվելը նախագահ՝ ես վերապահումներ ունեի իր հանդեպ, հաշվի առնելով կոռուպցիոն որոշ սխեմաներում նրա ներգրավվածությունը Արցախի վարչապետ եղած տարիներին, անկախ այն բանից, որ այն մեծ չի եղել։

Սակայն Արցախյան պատերազմում Արայիկ Հարությունյանի հսկայական դրական դերակատարությունը, որի մասին տարբեր վստահելի մարտիկներից ու շատ եմ լսել, քաջությունն ու անձնվիրությունը, ապաեւ Հայկ Խանումյանին եւ Մանե Թանդիլյանին իր կառավարության կազմում ընդգրկելը, նաեւ նրա ինքնուրույն արտաքին քաղաքականությանը վերաբերող որոշ այլ հանգամանքներ, ինձ ստիպեցին փոխել իր մասին կարծիքս։

Կոչ եմ անում Արցախի իմ գործընկերներին աջակցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, թույլ չտալ արկածախնդիրներին խաղալ Արցախի ապագայի հետ եւ սեպ խրել Արցախի ու Հայաստանի միջեւ»,- գրել է Խուրշուդյանը։

 

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով