ԱՀ առողջապահության նախարարի տեղակալ է նշանակվել Տիգրան Վլադիմիրի Համբարձումյանը

Արցախի Հանրապետության կառավարության 2021թ․ հոկտեմբերի 1-ի N 1053-Ա որոշմամբ ԱՀ առողջապահության նախարարի տեղակալ է նշանակվել Տիգրան Վլադիմիրի Համբարձումյանը:

 Ծնվել է 12․11․1973թ․ ՀՀ, ք․Երևան: Բնակվում էր ՌԴ.Սամարա քաղաքում

Կրթություն

1․1980-1990թթ․ ք․ Երևան, N50 միջնակարգ դպրոց

2․1991-1998թթ․ք․ Երևան, Հայկական Բժշկական Ինստիտուտ ՝ «Բուժական գործ» ֆակուլտետ

3․1999-2001թթ․ Սամարայի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրա՝ «Բժիշկ ուռուցքաբան» որակավորում

4․ 2006թ․ ՌԴ, Ներքին գործերի նախարարություն, աշխատողների առաջադեմ ուսուցման Համառուսաստանյան ինստիտուտ – բժիշկ փորձագետ

5․ 2013թ- Ուռուցքաբանության սերտիֆիկացման դասընթաց

6․ 2015թ․ առաջնային մասնագիտացում «Առողջապահության կազմակերպում և Հանրային առողջություն» առողջապահության կազմակերպիչ

7․ 2017թ․ առաջնային մասնագիտացում «Բժշկական և սոցիալական փորձաքննություն» բժշկասոցիալական փորձագետ

Աշխատանքային փորձ

1․ 2002թ․ ՌԴ ՆԳՆ -Ոստիկանության հատուկ ծառայությունների ջոկատի բուժծառայության պետ

2․2005թ․ՌԴ, Ներքին գործերի նախարարություն, Սամարայի գլխավոր վարչության հոսպիտալի ավագ փորձագետ, վիրաբույժ

3․ 2012-2017թթ.․ հունիս – ՌԴ, Ներքին գործերի նախարարություն, Սամարայի գլխավոր վարչության հոսպիտալի, Շտապ բուժօգնության բաժնի պետ

4․ 2017-ից առ այսօր ՌԴ աշխատանքի և սոցիալական պաշտպանության Սամարայի մարզի բժշկասոցիալական փորձաքննության գլխավոր բյուրոյի ղեկավար, բժիշկ փորձագետ

Մասնակցել է 2020թ․պատերազմական գործողություններին, աջակցություն ցուցաբերելով Գորիսի բժշկական կենտրոնին՝ որպես բժիշկ մասնագետ, որի համար խրախուսվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանի կողմից։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով