ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել Է.Ա.-ի կողմից ոչ սթափ վիճակում, դիտավորությամբ ուրիշի գույքը վնասելու նպատակով, ԱՀ ԱՆ «Շտապ բժշկական օգնություն կայան» ՓԲԸ-ին պատկանող ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայի հողմապակին ջարդելու և ընկերությանը զգալի չափի հասնող գումարի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը։
Նախաքննությունը շարունակվում է։
Այս մասին հայտնում են ԱՀ քննչական կոմիտեից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։