Ալիևի օգնականը խոսել է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Այս մասին Հաջիևը գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։

Ալիևի օգնականը ԱՄՆ նախագահի կողմից ընդունված որոշումը պատմական սխալ է որակել։ Նա ընդգծել է, որ իրական ցեղասպանությունը Հոլոքոստն է, որը իրականացվել է հրեաների նկատմամբ։

Հիքմեթ Հաջիևի խոսքով աշխարհում որևէ բան չի կարող համեմատվել Հոլոքոստի հետ։ «Ցեղասպանություն բառի կիրառումը՝ տեղի տալով հայ լոբիստների կեղծ քարոզչությանը, ԱՄՆ վարչակազմի կողմից պատմական սխալ էր»,- նշել է Հաջիևը։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով