Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում Հայաստանի տեղադրած ականները հասարակության անվտանգության համար լուրջ սպառնալիք են ստեղծում։ Այս մասին Հիքմեթ Հաջիևը գրել է իր թվիթերյան պաշտոնական էջում։
Հաջիևը հայտնել է, որ ապրիլի 4-ը ականային վտանգի իրազեկման և ականազերծման գործունեության աջակցության միջազգային օրն է։ Նա ընդգծել է, որ այդ որոշումը ընդունվել է ՄԱԿ-ի կողմից՝ 2005 թվականին։
Ալիևի օգնականը ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում Հայաստանը մեծ թվով ականներ է տեղադրվել։ Հիքմեթ Հաջիևը մասնավորապես գրել է․ «Հայաստանի տեղադրած ականները քաղաքացիական անձանց անվտանգության, առողջության և կյանքի համար լուրջ վտանգ են ստեղծում, ինչպես նաև խոչընդոտում են ազատագրված տարածքների սոցիալ-տնտեսական զարգացմանը»։