Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրքան Օզորալին, ով Ադրբեջանում ավարտում է իր դիվանագիտական գործունեություն։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագահականը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Էրքան Օզորալին բարեկամության շքանշան է շնորհել՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամության և համագործցության զարգացմն գործում իր ունեցած հատուկ ներդրումների համար։ Իլհամ Ալիևը ընդգծել է, որ Օզորալը իր առաքելությունը իրականացրել է Ադրբեջանի համար կարևոր ժամանակաշրջանում, երբ երկիրը վերականգնում էր իր տարածքային ամբողջականությունը։
Էրքան Օզորալը օրեր առաջ լրատվամիջոցներին տված հարցազրույցում պահանջել էր, որ Հայաստանը անհապաղ Ադրբեջանին փոխանցի Լեռնային Ղարաբաղի ականապատված տարածքների քարտեզները։