Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կկնքի մեկ տարվա ընթացքում։ Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, այդ մասին նա հայտարարել է Բաքվի IX Գլոբալ համաժողովի ժամանակ։
«Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք կնքել խաղաղության պայմանագիրը մեկ տարվա ընթացքում։ Դրանից հետո Կովկասում կհաստատվի խաղաղություն և կայունություն։ Ադրբեջանն արդեն ձեռնարկել է այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերը», — ասել է նա։