Ալիևը կայցելի Թուրքիա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույեմբերի 12-ին կայցելի Թուրքիա, որտեղ հանդիպում կունենա այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջահիթ Բաղջըն։

«Մեր երկրների նախագահներն այս տարի երրորդ անգամ կհանդիպեն վաղը՝ հոկտեմբերի 26-ին, Ղարաբաղում, չորրորդ անգամ՝ նոյեմբերի 12-ին Ստամբուլում»,- գրել է նա։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է PERSONA-ն, Էրդողանը հոկտեմբերի 26-ին Ադրբեջան կատարելիք այցի շրջանակներում կմասնակցի Արցախի Հանրապետության՝ ներկայումս Բաքվի վերահսկողության տակ գտնվող Վարանդայի շրջանում կառուցված միջազգային օդանավակայանի բացման արարողությանը և ելույթով հանդես կգա։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով