Ալիևը դատապարտել է Բայդենին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դատապարտել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական TRT Haber լրատվական գործակալությունը, Ալիևը Հայոց ցեղասպանության թեմային անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում։

Հաղորդվում է, որ Ադրբեջանի նախագահը Ալիևը Բայդենի որոշումը որակել է սխալ՝ ավելի պատմական սխալ։ Ալիևը ուշադրւթյուն է հրավիրել այն բանին, որ ինքը նման արտահայտությունները անընդունելի է համարում։

Ադրբեջանի առաջնորդը նաև ընդգծել է, որ Բայդենի հայտարարությունը լրջորեն վնասում է տարածաշրջանում ստեղծված համագործակցության միտումները։ Բացի այդ նա հիշեցրել է, որ Ադրբեջանը մշտապես կանգնած է Թուրքիայի կողքին։

 

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով