Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հայտարարել է, որ պատրաստվում է հացադուլ սկսել՝ բողոքելու իրեն պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու մերժման դեմ:
«Ես իրավունք ունեմ բժիշկ կանչելու և դեղեր ստանալու: Նրանք ինձ ոչ մեկը, ոչ էլ մյուսը թույլ չեն տալիս: Մեջքիս ցավը անցել է ոտքերիս: Աջ ոտքս մասնակիորեն և ձախ ոտքս ամբողջությամբ կորցրել են զգայունությունը: Կատակը մի կողմ, բայց սա արդեն զայրացնում է», — ասել է Նավալնին:
«Ես հայտարարում եմ հացադուլ՝ պահանջելով պահպանել օրենքը և թույլատվություն, որ դրսից բժիշկ ինձ այցելի», — նշված է Նավալնիի Ինստագրամյան էջում :