Ալեն Սիմոնյանը ժամանել է Գերմանիա

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, չնայած ձեռքի կոտրվածքին ու դրան հաջորդած վիրահատությանը, Գերմանիայում է։ Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանի ֆեյսբուքյան էջից։

«Ուրախ ենք Գերմանիայում ողջունել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին», — գրել է Ենգիբարյանը՝ կից հրապարակելով նաև լուսանկար։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանն օրերս մարզվելու ընթացքում սայթաքել էր ու կոտրել ձեռքը։ Միջադեպի հետևանքով նա վիրահատվել է։

Возможно, это изображение 3 человека, люди стоят, костюм, в помещении и текст «UII ZIO»

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով