ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի Մոսկովյան այցը ունի առարկայական ձեռքբերումներ։

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,մոսկովյան այցելության շրջանակներում երկրորդ հանդիպումս «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցիչ Եվգենի Պրիմակովի հետ էր։
Քննարկել ենք հասարակական ոլորտում հնարավոր համագործակցության, Արցախին ցուցաբերվող հումանիտար աջակցության և արցախցի ուսանողների ՌԴ-ի լավագույն ԲՈւՀ-երում կրթություն ստանալու ու վերապատրաստում անցնելու մասին հարցեր։
Ներկայացրել եմ հումանիտար աջակցության ծրագրերի շրջանակներում տեղ գտած որոշակի լոգիստիկ խնդիրներ։ Ուրախությամբ նշեմ, որ այսօր արդեն խնդիրները լուծված են և Արցախ է հասել 25տոննա հումանիտար բեռ»:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով