Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության անդամ, Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Քյամալ Ջաֆարովը կոչով դիմել է Լեռնային Ղարաբաղի՝ ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ գտնող շրջաններում բնակավող հայերին։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ժամանակ ադրբեջանցի պատգամավորը ընդգծել է, որ ներկյումս ընթանում է Լեռնային Ղարաբաղի վերակառուցման աշխատանքների առաջին փուլը, ինչպես նաև ստեղծվում են համագործակցության տարբեր հարթակներ։ «Ես ցանկանում եմ դիմել Ստեփանակերտում, Մարտակերտում և Իվանյանում (Խոջալու-խմբ) բնակվող հայերին։ Մենք հայերին համարում ենք մեր քաղաքացիներ։ Վերաինտերգրումը անշուշտ տեղի կունենա»,-ընգծել է Ջաֆարովը։
Նրա խոսքով ներկայումս շատերը չեն հավատում խաղաղության հնարավորությանը, սական դա իրատեսական է։ Ջաֆարովը ընդգծել է, որ չնայած Ադրբեջանի ժողովուրդը երբեք չի մոռանա իր նկատմամբ իրականացված հանցագործությունները, սակայն անհրաժեշտ է ապագային նայել։ «Ադրբեջանի հիմնվում է կայուն խաղաղության երկարատև հայեցակարգի՝ մինույն ժամանակ իրագործելի, կիրառական խաղաղության տեսակետի վրա»,-եզրափակել է նա։