Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ Ադրբեջանը հաղթել է հայկական ֆաշիզմին

Ադրբեջանի կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական կոմիտեի ղեկավար Մուբարիզ Գուրբանլըն հայտարարել է, որ Ադրբեջանի բանակը հաղթանակ է տարել հայկական ֆազիզմի նկատմամբ։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, Գուրբանլըն ասել է, որ հայկական ֆաշիզմը արտահայտվել է նաև պատմական հուշարձանների նկատմամբ։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը այս պատերազմում ոչ միայն վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը, այլ նաև ոչնչացրեց հայկական ֆաշիզմը։ Վերջինս նաև ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ադրբեջանը այս հաղթանակով հայերին ազատել է ֆաշիստական գաղափարախոսությունից։

Գուրբանլըն հայտնել է, որ Ադրբեջանի ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի սկսած քաղաքական կուրսի արդյունքում, որը ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը հաջողությամբ շարունակեց, Ադրբեջանի բանակը այսպես կոչված ազատագրեց իր տարածքները «հայկական օկուպացիայից»։ Նա նաև ընդգծել է, Ադրբեջանի տարած հաղթանակի պատմական, քաղաքական, դիվանագիտական, բարոյահոգեբանական և տնտեսական նշանակությունը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի մեկնարկած ռազմական գործողությունների արդյունքում վերջինիս վերահսկողության տակ անցան Արցախի անվտանգության գոտու մաս կազմող Մեխակավանի (Ջաբրայիլ-խմբ), Կովսականի (Զանգելան), Վարանդայի (Ֆիզուլի), Որոտանի (Կուբաթլու) շրջանները, ինչպես նաև նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավարի մարզի Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը, Քարինտակ, Քիրսավան, Թալիշ և Մատաղիս գյուղերը, իսկ նոյեմբերի 9-ի գիշերը ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն Ադրբեջանին հանձնվեց Ակնայի (Աղդամ), Քարվաճառի (Քելբաջար) և Բերձորի (Լաչին) շրջանները։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով