Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան միջազգային հանրությանը կոչ է դատապարտել Հայաստանին, քանի որ այդ երկիրը հրաժարվում է Ադրբեջանին տրամադրել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ականապատման քարտեզները։ Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ալիևան ընգծել է, որ ականների պայթելու արդյունքում Լեռնային Ղարաբաղում արդեն մահացել են Ադրբեջանի 20 քաղաքացիներ, ևս 85 քաղաքացի ստացել են ծանր մարմնական վնասվածքներ։
Նշվել է, որ Ադրբեջանը տարբեր երկրներում շարունակում է ՄԱԿ-ի և այլ կազմակերպությունների հետ աշխատել՝ ականազերծման աշխատանքները ավելի արդյունավետ դարձնելու համար։ «Որպես մարդու իրավունքների պաշտպան ես իմ մտահոգությունն եմ հայտնում, որ Հայաստանի կողմից օկուպացիայի ժամանակ մեր երկրի տարածքներում ականների տեղակայման պատճառով, այսօր Ադրբեջանի քաղաքացիական անձինք և զինծառայողները վտանգում են իրենց կյանքը և առողջությունը»,-ասել է նա։
Ալիևան նաև հայտնել է, որ չնայած Հայաստանին ուղղված մի շարք կոչերին, այնուամենայնիվ այդ երկիրը չի ցուցաբերում համագործակցելու պատրաստակամություն։ Նա ասել է, որ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, արդեն ժամանակն է, որ բոլորը Ադրբեջանի գրավյալ տարածքներում անվտանգ ու խաղաղ ապրեն։ Նրա խոսքով Ադրբեջանը այդ ուղղությամբ բավականին ջանքեր է գործադրում, սակայն Հայաստանի կողմից այդ տեղադրված ականների պատճառով, շուրջ մեկ միլիոն փախստականներ դեռևս չեն կարողանում վերադառնալ իրենց հայրենիք։
Ադրբեջանի ՄԻՊ-ը շեշտել է, որ ակաները հիմնականում տեղակայվել են բնակելի շրջաններում, ճանապարհների և գերեզմանների մոտ, ինչը Ժնևի 1949 թվականի կոնվենցիայի կոպիտ խախտում է։ «Մենք դեռ ակնկալում ենք, որ Հայաստանը ամբողջովին կկատարի իր ստանձնած պարտավորությունները և կնպաստի՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և մարդու իրավունքների պաշպպանությանը»,- եզրափակել է Ալիևան։