Ադրբեջանի մեջլիսի նախագահը կոչ է արել ճնշում գործադրել Հայաստանի վրա

Ադրբեջանի մեջլիսի նախագահ Սաբիհա Գաֆարովան միջազգային կազմակերպություններին կոչ է արել ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ, քանի որ վերջինս հրաժարվում է Ադրբեջանին տրամադրել Լեռնային Ղարաբաղի ականապատ տարածքների քարտեզները։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ Գաֆարովան այս մասին ասել է Սանկտ Պետերբուրգում կայացած «Համաշխարհային մարտահրավերներն ու սպառնալիքները կորոնավիրուսի համավարակի պայմաններում. ահաբեկչություն և բռնի ծայրահեղականություն» թեմայով գագաթնաժողովի ընթացքում:

Ադրբեջանի մեջլիսի նախագահ Գաֆարովան ընդգծել է, որ հայկական կողմը հրաժարվում է Ադրբեջանին փոխանցել Լեռնային Ղարաբաղում առկա ականապատ տարածքների քարտեզները։ Նա միջազգային կազմակերպություններին հորդորել է ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ։

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում պատերազմական գործողությունների ավարտից հետո մի շարք քաղաքացիական անձինք և զինվորականներ են զոհվել և վիրավորվել՝ ականների պայթյունների արդյունքում։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ Հայաստանը ունի այդպիսի քարտեզներ և հրաժարվում է դրանք փոխանցել Ադրբեջանին։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով