Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Հայաստանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում Հայաստանի կողմից այսպես կոչված մշակութային ժառանգության ոչնչացման առթիվ։ Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի արտգործնախարարությունը, Լեռնային Ղարաբաղում «օկուպացիայի» շրջանում մի շարք պատմական, կրոնական և մշակութային հուշարձաններ են ոչնչացվել։

Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ոչնչացվել է ավելի քան 400 հուշակոթող։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը տեղեկացրել է, որ հուշարձաններ բացի ոչնչացվելուց պղծվել կամ ապօրինի տարվել են Հայաստանի տարածք։ «Ազատագրված շրջաններում ոչնչացվել են 22 թանգարաններ և դրանց մաւղեր»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Բացի այդ Ադրբեջանի ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ այդպիսի գործողությունները միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ են։ Նշվել է, որ Ադրբեջանի համար առաջնային խնդիր է երկրի մշակութային ժառանգությանը պատճառված վնասի գնահատումը, որի շրջանակներում երկիրը համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով