Ադրբեջանը Շուշի քաղաքի մուտքի մոտ նոր ցուցանակ է տեղադրել

Ադրբեջանը Արցախի Հանրապետության՝ իր վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքի մուտքի մոտ քաղաքի անվան ադրբեջանական տարբերակով նոր ցուցանակ է տեղադրել։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Շուշի քաղաքի նոր ցուցանակը տեղադրվել է դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհի մոտակայքում։ Հաղորդվում է, որ նոր տեղադրված ցուցանակը լուսավորված է։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշի քաղաքի նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելու մասին հայտարարել էր 2020 թվականի նոյեմբերի 8-ին։ Այդ ժամանակ Հայաստանի իշխանությունները հերքում էին այդ տեղեկությունները, սակայն նոյեմբերի 9-ի գիշերը՝ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո հայտնի դարձավ, որ քաղաքը անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով