Հայաստանը Արցախյան վերջին պատրազմի ընթացքում Շուշի քաղաքի ուղղությամբ կիրառել է իսկանդեր հրթիռային համակարգեր։ Այս մասին ադրբեջանական Caliber.az լրատվականի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ականազերծման գործակալության ներկայացուցիչներից մեկը։
Անդրադառնալով Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի, նախկին ռազմական գլխավոր տեսուչ Մովսես Հակոբյանի և գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե Շուշի քաղաքի ուղղությամբ կիրառվել են իսկանդեր հրթիռային համակարգեր, ինչպես նաև սոցիալական կայքերում իսկանդերի կիրառման տեսանյութեր են հայտնվել, ներկայցուցիչը ընդգծել է, որ ականազերծման գործակալությունը նման մեկնաբանություններ անելու իրավասություն չունի։
Միևնույն ժամանակ ականազերծման գործակալության աշխատակիցը նշել է, որ իրենք 2020 թվականի դեկտեմբերի ամսից սկսած Շուշի քաղաքում ականազերծման և ականանետերի հայտնաբերման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում։ Նրա խոսքով մարտի 15-ին իրականացված հերթական աշխատանքների ընթացքում Շուշի քաղաքի տարածքում հայտնաբերվել են երկու պայթած իսկանդեր հրթիռների բեկորները։
Ականազերծման գործակալության աշխատակիցը նաև տրամադրել է պայթած հրթիռների բեկորների աշխարհագրական կոորդինատները՝ 39°45’38.10″N 46°44’33.90″E և 39°45’27.80″N 46°45’25.80″E.։ Նա նաև ասել է, որ գործակալության փորձագետները ուսումնասիրել են հրթիռի նույնականացման համարը՝ 9M723, որի արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված բեկորները պատկանում են իսկանդեր հրթիռային համակարգերին։ «Այս ամենը հաստատում է, որ հայերը պատերազմի ընթացքում օգտագործել են իսկանդեր համակարգեր՝ հատկապես Շուշի քաղաքը ոչնչացնելու համար»,-ասել է նա։