Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին նոր զորամաս է հիմնել

Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության հետ պետական սահմանին ևս մեկ նոր զորամաս է հիմնադրել։ Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, զորամասը հիմնադրվել է Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Կովսականի (Զանգելան-խմբ) շրջանում։

Զորամասի բացման արարողության ընթացքում Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետի տեղակալը, զինվորական անձնակազմին փոխանցել է պետական սահմանապահ ծառայության պետ Էլչին Գուլիևի շնորհավորանքները: Հաղորդվում է, որ այսպես կոչված Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո կարճ ժամկետում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում նոր զորամասեր են հիմնվել, և դա մեծ նշանակություն ունի այդ շրջանների պաշտպանության համար:

Միջոցառման ավարտին պարգևատրվել են նաև Ադրբեջանի զինված ուժերի մի շարք զինծառայողներ, ովքեր աչքի են ընկել ծառայության ընթացքում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանը մի շարք այլ զորամասեր է հիմնադրել Հայաստանի հետ պետական սահմանին՝ Կովսականի և Որատանի (Կուբաթլու-խմբ) շրջաններում։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով