Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Եվրոմիությանը

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Եվրոմիությանը` Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի և Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հանդիպման կապակցությամբ։ Ադրբեջանի արտգործնախարարության փոխանցմամբ նախօրեին Ադրբեջանում ԵՄ դեսպան Կեստուտիս Յանկաուսկասը կանչվել է երկրի ԱԳՆ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն շեշտել է, որ Քլաարը չպետք է այնպիսի քայլեր անի, որոնք հաշվի չեն առնի տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը։ Նշվել է, որ նման քայլերը սպառնում են առկա փխրուն խաղաղությունը և անհիմն հույսեր են առաջացնում մյուս կողմի մոտ։

Բացի այդ դեսպանին հայտնել են, որ Տոյվո Կլաարի նման քայլերը վնասում են նրա հանդեպ պաշտոնական Բաքվի ունեցած վստահությունը։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով