Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի արդյունքում իր վերահսկողության տակ անցած շրջաններում կառուցում է մոդուլային հանրակացարաններ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Հաղորդվում է, որ մոդուլային հանրակացարանները նախատեսված են դաշտային պայմաններում զինծառայողների համապարփակ տեղակայման համար և հագեցած են ժամանակակից բոլոր գերժամանակակից սարքավորումներով։ Մոդուլային հանրակացարաններում ստեղծվել են նաև բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները:
Հանրակացարաններին միացված են էլեկտրական հաղորդակցության գծեր, ջրատար և գազատար, դրանցում առկա են բժշկական կենտրոն, ճաշարան, խոհանոց, զինապահեստ և սանիտարական բաժանմունք: Բացի այդ այս ուղղությամբ պլանային կարգով իրականացվող միջոցառումները շարունակվում են: