Ադրբեջանական զինուժը Արցախում խախտել է հրադադարը, հայկական կողմում տուժածներ չկան․ ՊԲ

Սեպտեմբերի  13- ին ժամը 11:50-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք։

Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։

Այս մասին հաղորդում է Արցախի ՊԲ-ն։

Նշենք, որ նախկինում ՊԲ-ն իր հաղորդագրություններում նշում էր, որ սահմանային միջադեպերի վերաբերյալ տեղեկացնում է ՌԴ խաղաղապահ զորակազմին։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով